Ինչպես հաղորդում է Walla պարբերականը՝ Universal Music ամենահեղինակավոր ձայնագրման ստուդիան Toy երգի հեղինակներ Դորոն Մեդալիին և Ստավ Բեգերիին նախազգուշական նամակ է ուղարկել առ այն, որ իսրայելցի երգչուհի Նետա Բարզիլայի կատարած երգը գրագողություն է ամերիկյան The White Stripes ռոք–խմբի Seven Nation Army երգից։
Նշենք, որ համաձայն կանոնակարգի, Եվրատեսիլի բոլոր երգերը պետք է օրիգինալ լինեն, իսկ դրանց գրագողության ապացուցման դեպքում հաղթողը որակազրկվում է։ Եվ եթե դա տեղի ունենա, Իսրայելը կկորցնի 2019-ի Եվրատեսիլը անցկացնելու իրավունքը։
Այդ դեպքում մրցանակը կհանձնվի երկրորդ տեղը գրաված Կիպրոսին։
Ավելացնենք, որ գրագողության մեջ մեղադրված կոմպոզիտորները և երգչուհին դեռևս պատասխան խոսքով հանդես չեն եկել։







































