Երկրորդ տարին անընդմեջ Պորտուգալիան ճանաչվում է «Զբոսաշրջության լավագույն ուղղությունը» Եվրոպայում՝ հաղթելով «զբոսաշրջային Օսկար» հիմնական անվանակարգում և արժանանալով World Travel Awards Europe 2018-ի մրցանակի:

Պորտուգալիան ընդհանուր առմամբ նվաճել է 26 մրցանակ՝ ընդհանուր անվանակարգերի գրեթե 1/3-ը՝ փոխանցում է charter97.org-ը:

Բացի գլխավոր մրցանակից՝ Պորտուգալիան ստացել է նաև «Եվրոպայի գլխավոր զբոսաշրջային բյուրո» տիտղոսը, Մադեյրան ճանաչվել է «Լավագույն կղզե ուղղություն», Լիսաբոնը՝ «Լավագույն քաղաք»:

Մի շարք առանցքային մրցանակների է արժանացել Հունաստանը: «Կարճատև հանգստի լավագույն քաղաք» է ճանաչվել Աթենքը:








































