Դերասանուհի Ջեսիկա Ալբան CNN Talk Asia-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, որ ինքը իր կարիերայի ողջ ընթացքում բախվել է սեքսուալ ոտնձգությունների՝ սկսած 13 տարեկանից:

Որպես շոու բիզնեսի աշխարհում երիտասարդ դերասանուհի՝ նա հասկացել է, որ դա հենց այն է՝ ինչպես կվարվեն իր հետ: Նա նաև ցավ է հայտնել, որ կարիերայի աճի ընթացքում նա չի ունեցել կին-խորհրդատուներ, ովքեր իրեն կօգնեին այդ ընթացքում: Ընդ որում, նրա փորձը ստիպել է իրեն իր դուստրերի հետ վարել զրույցներ այն մասին, թե ինչպես է պետք ինքնապաշտպանվել՝ նշում է Daily Mail-ը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է #MeToo շարժումը օգնել իրեն զվարճանքների արտադրության աշխարհում ձեռք բերել կանանց իրավահավասարություն, և նկատելի՞ է արդյոք կանանց մեծ քանակություն՝ որպես ֆիլմերի ռեժիսորներ, հեղինակներ կամ պրոդյուսերներ, նա պատասխանել է, որ չգիտի՝ բերե՞լ է դա արդյոք մեծ փոփոխություններ, բայց կարծում է, որ «մարդիկ, համենայնդեպս, փորձում են, և հայտնվել է այն բանի գիտակցումը, թե որքան անհավասարակշռված է այդ ամենը»:










































