Քիմ Քարդաշյանի խորթ քույրը՝ մոդել Քայլի Ջենները, սոցցանցերում է հրապարակել է տեսանյութ, որում նա երկրպագուներին է ցուցադրել իր հինգ ամսական դստեր կոշիկների հավաքածուն: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Տեսանյութում երևում են դարակների վրա շարված՝ հայտնի բրենդների բազմաթիվ մանկական մարզակոշիկներ: Դրանց թվում են 4000 դոլարանոց Giuseppe Zanotti-ն, Gucci-ն՝ 275 դոլարանոց, և Nike Air Force 1-ը՝ 50 դոլարանոց:
Պարբերականի տվյալներով՝ բոլոր կոշիկների ընդհանուր արժեքը կազմում է 22 հազար դոլար:








































