«ID քարտի ներդրման որոշման մենք հանգել ենք ուշ, և սրա համար գումարներ չկային, չկար նոր ընկերությունը, միայն հին ընկերությունն էր, որի պրոդուկտից դժգոհ էինք և չէինք ուզում այդ ընկերությանը սնել: Մենք ուզում ենք նոր նմուշի ID քարտ»,- այսօր՝ հուլիսի 4-ին, ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային առաջին նիստի ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի, թե ինչու նախկինում ID-ների հնարավորությունից չօգտվեցին:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նոր նմուշի ID քարտը պատմական շանս է:
Մանրամասները՝ տեսանյութում:








































