Կուալա Լումպուրի դատարանը Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին կոռուպցիայի և վստահությունը չարաշահելու մեղադրանք է առաջադրել։ Այս մասին հաղորդում է The Star պարբերականը։
Մեղադրանք առաջադրվել է երեք դրվագով։ Դատական նիստի ընթացքում պարոն Ռազակը հայտարարել է իր անմեղության մասին և այն մասին, որ դա մտադիր է ապացուցել։
250 հազար դոլար գրավի դիմաց դատարանը նախկին վարչապետին ազատ է արձակել։
Այն, որ Նաջիբ Ռազակին և նրա կնոջը՝ Ռոսմա Մանսուրին բանտարկություն է սպառնում, հայտնի է դարձել հունիսի 28-ին, երբ ոստիկանները նրանց տանը 273 մլն դոլարի թանկարժեք իրեր են հայտնաբերել։









































