ԱՄՆ-ում սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը բաց զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է, որ 2016-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանը Դոնալդ Թրամփի աջակցությանն ուղղված ջանքեր է գործադրել։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Հանձնաժողովը 16 ամիս ուսումնասիրել է աղբյուրները, հետախուզության աշխատանքի մեթոդները և վերլուծաբանների աշխատանքը, որոնց ընկած են հետախուզական հանրության եզրակացությունների հիմքում, և արված եզրակացությունները վիճարկելու պատճառներ չունի»,-հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Բերը։
Ամերիկյան հատուկ ծառայությունների եզրակացությունների իրավացիության մասին հայտարարել է նաև դեմոկրատ սենատոր Մարկ Ուորները․ «Ռուսական ջանքերը լայնածավալ և արհեստավարժ էին, և նրանց նպատակն էր խաթարել հասարակության հավատը ժողովրդավարական գործընթացի նկատմամբ, վնասել Հիլարի Քլինթոնին և օգնել Դոնալդ Թրամփին»։







































