Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ֆինլանդիայում հուլիսի 16-ին կայանալիք հանդիպման հնարավոր վայրեր են նշում Հելսինկիի և նրա արվարձանների չորս վայրերից մեկը: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Առաջին տարբերակը Քենիգսթեդի կառավարական նստավայրն է: 2018 թվականին այստեղ անց են կացվել միջազգային կարևոր հանդիպումներ:
Իսկ երկրորդ տարբերակը Ֆինլանդիայի առաջնորդ Սաուլի Նիինիստյոն Մյանտյունեմի նստավայրն է: Այն գտնվում է Հելսինկիում, սակայն կենտրոնից հեռու է:









































