Կրեմլի համար ընդունելի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ առ դեմ հանդիպման ձևաչափը։ Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Լիովին ընդունելի է։ Պուտինն իրեն հարմարավետ է զգում ցանկացած ձևաչափում, որը հարմար է իր զրուցակիցներին»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է այս ձևաչափը հարմար Մոսկվային։
Պեսկովը հաստատել է որ եթե դա համաձայնեցվի, սկզբում կարող է երկու նախագահների տետ–ա–տետ հանդիպումը կայանալ։
Հիշեցնենք, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել հուլիսի 16-ին, Հելսինկիում։







































