Մոսկվայի բանկերից մեկի աշխատակիցը նախնական տվյալներով անեհտացել է 10 մլն ռուբլու հետ միասին։ Այս մասին իրավապահներին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ներկա պահին իրավապահները որոնում են ինկասատորին, որը, նախնական տվյալներով, գողացել է բանկին պատկանող տասը միլիոն ռուբլին»,-ասվում է հաղորդագրությունում։
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Կասկածյալը կարող է տաբելային զենք ունենալ։ Միջադեպի հանգամանքները պարզաբանվում են։







































