Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

«Հայաստանը Վրաստանին դանակով թիկունքից հարված չի հասցնի»

«Բոլորիս համար ակնհայտ է, և մենք այլ բան չենք էլ սպասում… Չենք սպասում, որ Ռուսաստանը Հարավային Կովկասից վաղը դուրս կգա, բայց չնայած այդ հանգամանքին՝ ուզում եմ ընդգծել, որ մենք դեմ չենք, եթե Ռուսաստանը Կովկասում որպես ընկեր, որպես առևտրային գործընկեր մնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Առնոլդ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանում կատարած այն հայտարարությանը, թե Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս գալ չի պատրաստվում:

Առնոլդ Ստեփանյանն ընդգծեց, որ իրենք դեմ չեն նորմալ հարաբերություններին, սակայն երբ ինչ-որ երկիր ուզում է իր պայմանները թելադրել և ինչ-որ բան պարտադրել, հատկապես երբ դա տեղի է ունենում ուժ կիրառելու միջոցով, բնական է, որ ցանկացած պետություն դրան դիմակայություն ցույց կտա այն մեթոդներով, որոնցով հնարավոր է դիմակայել. «Անհրաժեշտ եմ համարում ընդգծել նաև, որ դեպի Եվրոպա ուղղությունը, «Արևելյան գործընկերությունը» հակադիր չէ Ռուսաստանին, դա Ռուսաստանին դեմ չէ:

Կարծում եմ՝ Ռուսաստանում էլ շատ մարդիկ հասկանում են, որ պարզապես Եվրոպան ավելի ստաբիլ է, այդ ինտեգրացիան ավելի երկարակյաց է, քան այն, ինչ այսօր առաջարկում է Ռուսաստանը:

Եվրոպական ինտեգրացիայի մասով՝ վստահ եմ, որ Ռուսաստանի քաղաքական գործիչներն էլ ժամանակի ընթացքում կհասկանան, որ ամեն երկիր իր ապագան ինքն է փնտրում և ընտրում»:

Խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին՝ հատկապես Հայաստանի կողմից վերջին շրջանում արված ակնհայտ ռուսամետ քայլերի կոնտեքստում, մեր զրուցակիցն ասաց հետևյալը. «Իհարկե տնտեսական տեսանկյունից, շեշտում եմ՝ ոչ քաղաքական, այդ հարաբերություններն ապագայում որոշակի խոչընդոտներ կունենան, որովհետև մենք ընտրել ենք տարբեր տնտեսական ուղղություններ, որոնք միմյանց չեն համապատասխանում, այսինքն նույնը չեն:

Բայց դա չի նշանակում որ երկկողմ քաղաքական հարաբերությունները կվատանան, երկու երկրներում էլ կա այնպիսի հասկացողություն, որ պետք է դրական հարաբերություններ պահպանվի: Ես կարծում եմ, որ երկու կողմերի քաղաքական գործիչներն էլ մաքսիմալ կնպաստեն այն հանգամանքին, որ վերջին տարիների ընթացքում ձեռք բերված դրականը չվերանա: Ըստ իս՝ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի և Վրաստանի միջև լուրջ միջադեպեր չեն եղել: Կարծում եմ՝ կշարունակվեն բարիդրացիական հարաբերությունները, չնայած տնտեսական տարբեր բլոկներում գտնվելը հավելյալ «բարիերներ» կստեղծի դրա համար»:

Անդրադառնալով Վրաստանի հայ համայնքին և այդ համայնքը Վրաստանի կառավարության դեմ օգտագործելու վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ Առնոլդ Ստեփանյանն ասաց. «Վերջերս արդիական է, որ հնարավոր է՝ Վրաստանի հայերն օգտագործվեն կառավարության դեմ, կամ Գյումրու ռազմաբազան օգտագործվի և այլն, բայց ասեմ հետևյալը՝ նույնիսկ ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանն ապացուցել է, որ չի օգտագործի դա, որ Վրաստանին դանակով թիկունքից հարված չի հասցնի: Վրաստանն էլ ապացուցել է, որ Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում ևս չի հարվածի Հայաստանին, հետևաբար կարծում եմ, որ ստաբիլ հարաբերությունները համենայն դեպս այս փուլում կպահպանվեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում