«Ներքաղաքական կյանքում ճահճացման վտանգներ կան: Ճահճացման վտանգներն ավելի ցայտուն են երևալու արտահերթ ընտրությունների ժամկետների տեսանելի լինելու դեպքում. որքան գնանք դեպի ընտրություններ, այնքան դա ավելի ցայտուն կլինի:
Մեծ է հավանականությունը, որ մենք կունեննանք ազատ, արդար և անմիտ ընտրություններ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը՝ կարծիք հայտնելով, որ դեռևս չկա գաղափարական հենք:
«Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, մեզ համար ամեն օրը նորություն է, և շատ դժվար է այսօր կանխատեսումներ անել, սա մի փուլ է, երբ հետդարձի տարբերակ չկա, նորի տարբերակները շատ են, բայց հայտնի չէ, թե որ տարբերակը կընտրվի:
Ապագան որոշակի կլինի, եթե հասարակությանը, քաղաքական ուժերին ներքաշենք դիսկուսիայի մեջ, գոնե դիսկուսիան օրակարգ կսահմանի: Մենք դա չենք անում, հիմա ձևավորում ենք սերիալ դիտող հասարակություն՝ առաջ սերիալը հնդկականն էր, այսօր ԱԱԾ-ն է: Բայց կա հանրության մի շերտ, որն ուզում է մասնակցություն ունենալ նոր Հայաստանի խաղի կանոնների մշակմանը: Եթե իշխանությունը սահմանափակվեց ՔՊ-ի, հեղափոխական հարթակի շրջանակներում, դա կլինի վատ»,- նշեց Վ. Հովհաննիսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: