Time պարբերականը հայտնել է 2018-ին համացանցում ամենաազդեցիկ մարդկանց անունները։ Ցանկում համացանցի 25 ամենահանրաճանաչ անուններն են հայտնվել։ Դրանց թվում են երգչուհի Ռիհաննան, ռեալիթի-շոուի աստղ Քենդալ Ջեները, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նշվում է, որ Ռիհաննան ներառվել է Instagram-ում գրառման շնորհիվ, որը 4 տոկոսով նվազեցրել է Snapchat-ի բաժնետոմսերի արժեքը։

Մոդել և ռեալիթի-շոուի աստղ Քայլի Ջեները համացանցը նվաճել է նորածին դստեր լուսանկարով։ Լուսանկարը հանրաճանաչությամբ ռեկորդակիր է դարձել։

Ցանկում հայտնվել են նաև 17-ամյա երգչուհի Արիել Մարթինը (Baby Ariel) և Փարքլենդից ակտիվիստ ուսանողները, որոնք կողմ են զենքի շրջանառության վերահսկողությունը խստացնելուն։

Դոնալդ Թրամփը ներառվել է իր ոչ միանշանակ հայտարարությունների շնորհիվ, որոնք սիրում է անել Twitter-ում։
Ցանկում ներառվել են նաև BTS փոփ-խումբը, Isntagram-ի բլոգեր Բիզի Ֆիլիփսը, ֆիլիպինյան #BabaeAko շարժման կանայք, YouTube-ի աստղերից Ռայանը, անանուն բլոգեր Q-ն, YouTube-ի աստղեր Լոգանը և Ջեյք Փոլը, «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության դեմ ակտիվիստներ Շարլոտա և Դեյվ Վիլները, ճապոնացի գեր մոդել Նաոմի Վաթանաբեն։








































