Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույց են արել աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ կառավարության ծրագրի դեմ: Փոփոխությունը նախատեսում է 12-ժամյա աշխատանքային օր՝ առանց աշխատավարձի բարձրացման՝ գրում է newsyou.info-ն:
Ավստրիայի ոստիկանության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է մոտ 80 հազար մարդ: Ցույցերի կազմակերպիչները հայտարարել են, որ մասնակիցների թիվը 170-200 հազար է եղել:
«Մենք ամեն հնարավոր միջոցներով դիմակայելու ենք այդ որոշմանը»,- ասել է Ավստրիայի Արհմիությունների միության նախագահ Վոլֆգանգ Կատցիանը:









































