Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետի բացումը կնշանակի Արցախը հանձնել Ադրբեջանին

Մաքսային միությանն անդամակցումից հետո Հայաստանի և Արցախի միջև մաքսակետի բացման միտքն անգամ արցախցիներին սարսափեցնում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, ով նաև նշեց, որ դա կարող է կործանարար լինել: Պատգամավորը շեշտեց, որ անգամ չի էլ ցանկանում անդրադառնալ Հայաստանի և Արցախի միջև մաքսակետի բացման հարցին, քանի որ, ըստ նրա, դա մեզ համար աղետալի երևույթ է, և ինչքան էլ նախագահը փորձի ցույց տալ, որ չնայած այս կամ այն վնասներին, այնուամենայնիվ, այն ձեռնտու է, Մաքսային միությանն անդամակցումն իրականում ձեռնտու է մի քանիսին` առանձին անհատների` նախագահին, վարչապետին, քրեաօլիգարխիկ տարրերին, բայց հայ ժողովրդի և պետականության համար խիստ վնասակար է:

«Մենք նույնիսկ չպիտի մտածենք, որ դա պետք է տեղի ունենա, որովհետև եթե դա տեղի ունեցավ, մենք կունենանք Արցախի կորուստ: Հիշու՞մ եք Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքը՝ եթե մենք կորցնենք Ղարաբաղը, շրջելու ենք հայոց պատմության վերջին էջը: Եթե մենք կորցրեցինք Հայաստանի ինքնիշխանությունը, անգամ` դրա մի մասը, նա կկորցնի Արցախը, ուստի և` հայոց պատմության վերջին էջը: Երբ մենք միշտ ասում էինք` ով է հանձնելու Արցախը, փաստորեն` Սերժ Սարգսյանը… Ճիշտ է, ինքն այդքան մեղավոր չէ, որովհետև իրեն նախորդած երկու նախագահներն են այդ հանգուցալուծմանը հասցրել: Այսօր միակ ելքը նախագահի հրաժարականն է, ես դա Սերժ Սարգսյանին հարգելով եմ ասում, ինքը պիտի հրաժարական տա, քանի որ այդպիսով նոր էջ է բացվում»,- ասաց նա:

Բադասյանի խոսքով` նոր նախագահը կարող է չեղյալ համարել այն բոլոր ձեռքբերումները` քաղաքական, արտաքին, որ եղել է մինչ այժմ. կրտսեր Ալիևը նույնպես չեղյալ է համարել և զրոյից սկսել, նոր նախագահն արդեն չեղյալ կհամարի բոլոր տնտեսական լծակների օտարումը, հանձնումը: Բադասյանը կարծիք հայտնեց, որ եթե մաքսակետը գոյություն ունեցավ, դա «կատաստրոֆա» կլինի: Նրա խոսքերով՝ մաքսային կետ լինում է երկու տարբեր պետությունների միջև, իսկ Հայաստանն ու Արցախը գտնվում են մեկ տնտեսական գոտում, մեկ հարկային դաշտում, օրենքները ևս իրար համահունչ են, մինչդեռ եթե մաքսային կետ եղավ, նշանակում է` Ղարաբաղը բռնի կերպով տարանջատում են Հայաստանից, հետևաբար ԼՂ-ն կճանաչվի Ադրբեջանի մաս:

«Դա ռուսների ծրագիրն է, որ ուզում են անել, որպեսզի մանիպուլյացիայի ենթարկեն, և ՌԴ-ն վերջնականապես գտնվի Հարավային Կովկասում: Թույլ ու անկամք, կամազուրկ կետն այսօր Հայաստանը հանդիսացավ` իր քրեական իշխանություններով: Տնտեսականից բացի, այսօր ժողովրդի նկատմամբ կատարվում է քաղաքական խոշոր հանցագործություն: Չորս տարի առաջ Սերժ Սարգդյանը տապալեց Ցեղասպանության ճանաչումը` մեր հիմնախնդիրներից կարևորը, հիմա էլ ձախողում է Արցախի հարցը: Պատմության ընթացքում բացարձակ դավաճաններ չեն լինում, այ այս տեսակ սաբոտաժներն են, որ բերում են դավաճանության ելքի, բայց, փառք Աստծո, մենք այսօր նախազգուշացնում ենք: Իբրև արցախցի, պատգամավոր, հրամանատար, ղարաբաղցի ժողովրդի անունից ասում եմ` սա վտանգավոր է, հարցի միակ լուծումը Սերժ Սարգսյանի հրաժարականն է»,- ասաց նա:

Բադասյանի խոսքով` տրամաբանության համաձայն` նախ պետք է Հայաստանի իշխանությունները, պաշտոնական Երևանը հրաժարվեն այն ձևաչափից, որ բանակցող կողմը միայն Հայաստանի Հանրապետությունն է, բանակցող կողմը, ըստ նրա, երեքը պիտի լինեն` Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը, քանի որ Ռոբերտ Քոչարյանից սկսած` Արցախը դուրս մղվեց, կարելի է ասել` «դեն շպրտվեց» բանակցային գործընթացից: Պատգամավորը համոզված է` Արցախը պետք է նախ դառնա սուբյեկտ, պիտի ճանաչվի նրա անկախությունը, ապա Արցախը պետք է վերամիավորվի մայր Հայաստանի հետ. դա մեր ժողովրդի` դեռ 1988 թվականին արտահայտած հզոր կամքն էր, որին չդիմացավ անգամ հզոր Խորհրդային Միությունը, որ փլուզվեց:

«Մարդիկ չգիտեն` ինչ է մաքսայինը, մեր ազգի մեջ, ցավոք, գոյություն ունի կույր ռուսապաշտություն, մեր ազգը հեշտությամբ մոռանում է… Ես չեմ ուզում ռուս ժողովրդի դեմ տրամադրել, խոսքը ռուսական կայսրության մասին է: Այդ ռուսապաշտությունն անգամ այնքան հպատակային է, որ կարող է ամեն մեկը չգիտակցել` ո՞վ կազմակերպեց Ցեղասպանությունը` Ռուսական կայսրությունը, Սուլթան Համիդի ժամանակ հայերի ջարդը ո՞վ կազմակերպեց, 20 թվականին ո՞ւմ տարածքների հաշվին լուծվեց հարցը` Հայաստանի, ո՞ւմ շնորհիվ` Ռուսական կայսրության, Հայրենական պատերազմի ժամանակ հազարավոր հայորդիներ զոհվեցին, Սումգայիթի ջարդերը եղան, կորուստներ ունեցանք, ո՞ւմ պատճառով` դարձյալ Ռուսական կայսրության: Ուրեմն, մենք պետք է թոթափենք այն»,- ասաց նա:

Բադասյանը նկատեց, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը, մեր իշխանությունների հետ սերտ համագործակցելով, պայմաններ է ստեղծում, որ մեր ժողովուրդը արտագնա աշխատանքի մեկնի: Պատգամավորը հիշում է` «Երբ պատերազմը չոքում էր մեր դռանը, մարդիկ դարձյալ ռուսապաշտ էին, այնքան ժամանակ, մինչև ռուսները թողեցին, փախան` զինեցին ադրբեջանցիներին. ռուսները 1500-ից ավել մարդկանց են բռնել ու հանձնել Ադրբեջանին, և մեր տղաները բանտերում էին»: Բադասյանը նշեց` մեր ժողովուրդն արագ մոռանում է ամեն ինչ, մի ստվար զանգված կա, ասում են` լավ է, կլինենք ՌԴ-ի հետ, և նա մեզ անվտանգ կպահի: «Ցավոք, միշտ, երբ մենք եղել ենք ՌԴ-ի հույսին, նա մեզ «քաշել» է, կոտորել է տվել, մեր տարածքների հաշվին իրենց հարցերն են լուծել: Պուտինն էլ ասել է` մենք հավատարիմ ենք մնում մեր ավանդույթներին, իսկ դրանք հայերին «ճնշել-թալանել-կոտորել»-ն են, այսօր էլ դա շարունակվում է, և այդ կույր ռուսապաշտ ժողովրդի հարազատ զավակն էլ Սերժ Սարգսյանն է: Իհարկե, կային մարդիկ` Շավարշ Քոչարյան, Տիգրան Սարգսյան, որ դեմ էին Մաքսայինին, սակայն տեսնելով, որ շեֆը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ հանկարծակի հայտարարություն արեց՝ իրենք էլ հլու-հպատակ ենթարկվեցին, քանի որ չեն ուզում կերակրատաշտից զրկվել»,- ասաց նա:

«Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, անդրադառնալով մաքսակետի բացման հավանականությանը, նշեց, որ չի կարծում, թե նման բան կլինի: Նա վստահ է` Մաքսային միություն մտնելուց առաջ Հայաստանը գոնե կբանակցի այդ հարցի շուրջ. մեր երկրների տնտեսությունները միասնական են` մեկ տնտեսական տարածք են՝ մեկ արտարժույթով, մաքսային կետի ստեղծումը, հատկապես, եթե Հայաստանը ՄՄ մտնի, լրջորեն կխոչընդոտի ապրանքաշրջանառությանը: «Այսօր էլ ինչ-որ հսկիչ կետեր կան Արցախի Հանրապետության ու ՀՀ-ի միջև, առնվազն երեք հսկիչ կետ, որոնք նույնիսկ այսօրվա պայմաններում, երբ մաքսեր չեն գանձում, լուրջ խոչընդոտներ են առաջացնում տնտեսության կամ տնտեսվարողների համար, էլ չեմ խոսում իսկական մաքսային կետի առկայության դեպքում: Ընդհանրապես, Հայաստանի` Մաքսային միություն մտնելու առումով մեր հույսը Բելառուսն ու Ղազախստանն են, որոնք կարգելակեն Հայաստանի մուտքը ՄՄ, և կարծում եմ, որ այդ մաքսային սահման ունենալու հեռանկարը Հայաստանին կստիպի հրաժարվել այդ միություն մտնելու արկածախնդրությունից»,- ասաց նա:

Խանումյանը նշեց, որ ՄՄ անդամներից և անդամակցել պատրաստվող երկրներից ոչ մեկն Արցախի անկախությունը չի ճանաչել, սակայն Արցախն առնվազն պետք է դիտվի որպես Հայաստանի հետ մեկ միասնական տնտեսական տարածք ունեցող միավոր, եթե ոչ` Հայաստանի մաս, այսինքն` եթե ՄՄ է մտնում Հայաստանը, ապա պետք է մտնի Արցախի հետ միասին, և այդ փաստաթուղթը պիտի ճանաչվի ՄՄ անդամ բոլոր երկրների կողմից: Խանումյանն ասաց, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունն Արցախի ապագայի հարցում ունի հստակ դիրքորոշում՝ Հայաստանի հետ վերամիավորում, սակայն Արցախի ճանաչման միջոցով: Չնայած՝ վերամիավորման այլ տարբերակներն էլ են ընդունելի արցախցիների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում