Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գլխավոր քարտուղար Ֆաթմա Սամուրան Twitter-ի իր էջում գրել է, որ կարծել է, թե որոտի ձայն է ռուսաստանցի երկրպագուները բարձրացրած աղմուկը՝ 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Դյուբայի գոլից հետո։

«Ինչպիսի մթնոլորտ է այս երեկոյան «Լուժնիկի»-ում։ Կարծեցի, թե Արտյոմ Դյուբայի գոլից հետո որոտի ձայն լսեցի, սակայն դա ռուս երկրպագուների ձայնն էր»,-գրել է Սամուրան։

Հուլիսի 1-ին Ռուսաստանի հավաքական հաղթեց Իսպանիայի հավաքականին՝ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալով։









































