Մոտ 5000 տարի առաջ միջագետքի բնակիչները թաղել են երկու 12 տարեկան երեխաների՝ աղջկա և տղայի և շրջապատել են նրանց դիակները հարյուրավոր բրոնզե ծայրակալներով,– ասվում է նոր հետազոտության մեջ։
Գիտնականները հայտարարել են, որ Թուրքիայի հարավ–արևելքում գտնվող Բասուր–Հյոուկ տեղանքում գերեզմանից ոչ հեռու ութ մարդկային զոհաբերություն է արվել։ Զոհաբերվածների տարիքը տատանվում է 11-20 տարեկանի սահմաններում։

Եվ չնայած ապացույցները հարյուր տոկոսանոց չեն, գիտնականները համոզված են, որ այդ ութը որպես զոհաբերություն են մատուցվել։
«Չնայած որ մենք բռնության հետքեր ունենք միայն երկու կմախքի վրա, հարկ է հիշել, որ բռնությունը ոչ միշտ է հետքեր թողնում կմախքի վրա,– ասել է հնեաբաններից մեկը։ Դանակի հարվածները սովորաբար մարմնի փափուկ հատվածների վրա են լինում, որոնք չեն պահպանվում»։











































