Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստ: Այս մասին NewsBook.am-ին հայտնել է Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Նա ասել է, որ դատական նիստի ընթացքում Հրաչյան ասել է, որ ռուսերեն լեզվին լավ չի տիրապետում, որից հետո նրա փաստաբանը նրան մեղսագրվող արարքի մասին հայտնել է նրան հայերենով: Հարությունյանն էլ ընդունել է մեղքը: Մարտիրոսյանը նշել է, որ փաստաբանն ի սկզբանե ասել է, որ պիտի արդար ճանապարհով ընթանա դատաքննությունը և ինքն է հորդորել Հարությունյանին ընդունել մեղքը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին, որը, ըստ Մարտիրոսյանի տեղեկությունների, վերջին նիստը կլինի, և դատավորը դատավճիռ կկայացնի:
Նրանից հետաքրքրվել են՝ արդյոք համապատասխանում են իրականությանը տեղեկություններն այն մասին, որ Հարությունյանին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել՝ կեղծ փաստաթղթեր ունենալու համար, սակայն Մարտիրոսյանը պատասխանել է, որ այդ ամենն ապատեղեկատվություն է եղել, և Հրաչյա Հարությունյանին երկրորդ մեղադրանք առաջադրված չէ:
Մանրամասները՝ Newsbook.am-ում: