Բոլոր երկրներում դիաբետ ունեցողների թվաքանակի արագ աճը կարող է կապված լինել ոչ միայն ճարպակալման համաճարակի, այլ նաև օդի աղտոտման հետ: Այդ մասին հայտարարում են բժիշկները Lancet Planetary Health ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ օդի աղտոտման մակարդակի և դիաբետի զարգացման հաճախականության կապը առկա է աշխարհի բոլոր երկրներում: Դիաբետ ունեցողների թիվը սկսում է աճել նույնիսկ օդի աղտոտման նվազագույն մակարդակում, որն ընդունելի է համարվում ԱՀԿ-ի կողմից: Այդ ամենը ցույց է տալիս, որ այդ չափանիշները անհրաժեշտ է փոխել»,- հայտարարել է Զիադ Ալ Ալին Վաշինգթոնի համալսարանից:

Դիաբետիկական միջազգային դաշնության մասնագետների հրապարակած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում դիաբետ ունեցողների թիվը հասնում է 420 մլն-ի:








































