Ռոբի Ուիլյամսը վստահ է, որ տառապում է Ասպերհերի համախտանիշով, որը, նրա կարծիքով, նման է աուտիզմին՝ գրում է hronika.info-ն:

Երգիչը ռադիո է եկել որպեսզի զրուցի իր հոգեվիճակի մասին: «Ես լուրջ խնդիրներ ունեմ՝ գուցե Ասպերհեր կամ աուտիզմ: Ես չգիտեմ շեղման որ տեսակին է պատկանում իմ հիվանդությունը, բայց հստակ ինչ-որ բան կա: Իմ գլխում միշտ ծանր աշխատանք է կատարվում. ես տառապում եմ կախվածությունից, անազատությունից, մի խոսքով՝ հոգեկան խանգարումից»,- ասել է երգիչը:

44-ամյա երգիչը խոստովանել է, որ միայն երկու երեխաների ծնվելուց հետո է ինքը սկսել գնահատել իր կյանքը: Երգիչը բացատրել է, որ իր խնդիրը նրանում է, որ անընդհատ բացասական մեկնաբանություններ է փնտրում իր հասցեին. դա իրեն մոտիվացնում է և մղում ավելի լավ աշխատելու:









































