Thursday, 02 07 2026
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը

«Ծիգուլիկը կրակեց». Կողբացի փողոցով ընթացող «Նիվայի» վրա ինքնաձիգից կրակահերթ է արձակվել, սպանվել է երիտասարդ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվեց Արմեն Ավետիսյանի գործի դատական քննությունը:

1982 թվականին ծնված Արմեն Ավետիսյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Սպանությունը կատարվել է 15 տարի առաջ: Սպանության կատարման պահին Արմեն Ավետիսյանը 21 տարեկան էր:

Ըստ մեղադրանքի՝ 2003 թվականի հունիսի 7-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Արմեն Ավետիսյանը ապօրինի կերպով ձեռք բերած «ԱԿ- 74» տեսակի հրազենով Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 53 շենքի մոտ սպանելու դիտավորությամբ կրակահերթ է բացել փողոցով ընթացող «ՎԱԶ- 2121» մեքենայի վարորդ Արթուր Մ.-ի վրա: Վերջինս կրակոցներից ստացել է մարմնական վնասվածքներ և հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է:

Դեպքի հաջորդ օրը Արմեն Ավետիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2016 թվականի հունվարի 25-ին քրեական գործի վարույթը վերսկսկվել է: Վերահաստատվել է Արմեն Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Գործի դատաքննությունն ընթանում էր 2017 թվականի հունվարից և տևել է մոտ մեկուկես տարի:

Արմեն Ավետիսյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

2003 թվականին կատարված նախաքննության շրջանակներում տուժող Արթուր Մ.-ի ընկերներն են ցուցմունքներ տվել, որոնք հետազոտվել են ներկա դատաքննության ընթացքում:

Գործով վկա Արամ Ն.-ն հայտնել է, թե ինքը, Տիգրան Ս.-ն ու գործով տուժող Արթուր Մ.-ն ընկերներ են եղել:

2003 թվականի հունիսի 7-ին, ժամը 18-ի սահմաններում ինքը «ՎԱԶ- 2106» մեքենայով գնացել է Երևանի Եզնիկ Կողբացու փողոցում գտնվող «Մաեստրո» սրճարան, որտեղ սովորաբար ժամանակ էր անցկացնում ընկերների հետ:

Այդ օրը նախապես պայմանավորված չէին, որ հանդիպեն, բայց իր գնալուց հետո «Մաեստրո» է այցելել նաև Տիգրանը՝ Արթուրի «Նիվայով», իսկ դրանից հինգ րոպե հետո եկել է Արթուրը:

Իրենք թեյ ու սուրճ են պատվիրել: Մոտ 15-20 րոպե նստելուց հետո Արթուրն ասել է, թե հանդիպում ունի: Նա վերցրել է մեքենայի բանալիները, նստել է իր «Նիվան», շարժվել է Պուշկինի փողոցի ուղղությամբ:

Դրանից 1-2 րոպե հետո հրազենի կրակահերթ է լսվել, մի քանի վայրկյան անց ևս մեկ կրակահերթ է եղել:

Ինքն ու Տիգրանը 100-150 մետր վազել են դեպի Պուշկինի փողոց ու չհասած խաչմերուկին՝ տեսել են Արթուրի «Նիվան», որը կանգնած էր փողոցի աջ կողմում՝ դեպի Պուշկինի փողոց:

Երբ վարորդի դուռը բացվել է, կիսաթեքված վիճակում երևացել է Արթուրը: Մեքենայի՝ վարորդի կողմի դուռը, նաև դիմապակին վնասված էին՝ կրակոցի անցքեր կային դրանց վրա:

Մեքենայի մոտ անմիջապես մարդիկ են հավաքվել, Արթուրին հանել են մեքենայից, պառկեցրել են գետնին: Հավաքվածների մեջ բժիշկ կար, ով տրամադրել է իր բջջային հեռախոսը, որ շտապօգնություն կանչեն, բացի այդ՝ զննել է Արթուրի վնասվածքները:

Վնասված էին Արթուրի կոնքը ու գոտկատեղից ներքևի հատվածը:

Իրենք Արթուրին հարցրել են՝ ո՞վ է կրակել: Արթուրը պատասխանել է. «Ծիգուլիկը կրակեց»…

Վկա Տիգրան Ս.-ն 2003 թվականի նախաքննական ցուցմունքով հայտնել է, որ Արմեն Ավետիսյանին՝ «Ծիգուլիկին», ճանաչել է որպես իրենց թաղամասի տղայի…

Դեպքի օրն ինքը, Արամն ու Արթուրը հանդիպել են «Մաեստրո» սրճարանում: Արթուրը հայտնել է, թե շուտով կգա, նստել է իր «Նիվան» ու շարժվել է դեպի Պուշկինի փողոց: Մի քանի վայրկյան անց լսվել են կրակոցի ձայներ: Ինքը տեսել է, որ Արթուրի մեքենայի վրա են կրակում: Մի քանի մետր վազել է, այդ ժամանակ կրակողը զենքն ուղղել է իր կողմը, բայց կրակել է գետնին: Ինքը մի պահ կանգնել ու նորից վազել է:

Կրակողը փախել է:

Իրենք մոտեցել են Արթուրի մեքենային, օգնել են, որ նրան իջեցնեն մեքենայից: Արթուրն ասել է, թե «Ծիգուլիկն» էր կրակողը: Դրանից հետո Արթուրին շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց:

Վկան հայտնել է, որ «Ծիգուլիկը» հանդիսանում է Արմեն Ավետիսյանը՝ նրան այդպես էին կոչում հոր՝ «Ծիգուլ» մականվան հետ կապված: Վկան պնդել է, թե ինքը վստահ է, որ կրակողը եղել է Արմեն Ավետիսյանը:

Վկա Ջուլիետա Խ.-ն 2003 թվականի նախաքննության ժամանակ հայտնել է, թե հունիսի 7-ին, ժամը 18-ի սահմաններում Տերյան փողոցից քայլելով հասել է Պուշկինի փողոց: Կողբացի և Պուշկին փողոցների խաչմերուկից երկար կրակահերթ է լսել:

Վախեցել ու վազել է դեպի Մաշտոցի պողոտա: Հետո տեսնելով, որ մարդիկ գնում են Կողբացի փողոցի ուղղությամբ, ինքն էլ հետաքրքրությունից դրդված գնացել է նրանց հետևից: Տեսել է նիհարակազմ, չսափրված, կարճ մազերով, միջին հասակի մի երիտասարդի, ով ինքնաձիգով կրակել էր ճանապարհին կանգնած «Նիվայի» վրա: Հետո այդ տղան ինքնաձիգը ձեռքին փախել է Պուշկինի փողոցի ուղղությամբ: Չհասած հացի խանութի մոտ՝ նա ծառի տակ է նետել ինքնաձիգը, հետո շարունակել է վազել Մաշտոցի պողոտայով:

Դեպքի վայրի զննության արձանագրությամբ՝ դեպքի վայրում զննվել է ոչ միայն տուժողի «Նիվա» մեքենան, այլ նաև «ՎԱԶ-2101» մեքենա, որի սրահից հայտնաբերվել են փամփուշտներ, փամփշտակալներ, Արմեն Ավետիսյանի անունով վարորդական իրավունքի վկայական: Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ…

Դատարանը հաստատված է գնահատել, որ Արթուր Մ.-ին կրակահերթ արձակելով կյանքից զրկել է Արմեն Ավետիսյանը:

Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, Արմեն Ավետիսյանն ազատվել է քրեական հետապնդումից՝ պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Արմեն Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 22-ից:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել էր 10 միլիոն դրամի քաղհայցի պահանջ: Դատարանն այն բավարարել է մասնակիորեն՝ Արմեն Ավետիսյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի 1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում