Թրամփի արտահայտությունը, որ «դեռ կտեսնենք» Ղրիմի բռնազավթման ճանաչումը, սոցցանցերում բուռն արձագանքի է արժանացել՝ գրում է segodnya.ua-ը:
Լրատվամիջոցը մեջբերում է օգտատերերից ոմանց մեկնաբանությունը:
«Թող Ալյասկան վերանայի»,- գրում է օգտատերերից մեկը: «Կարևորը, որ երկու տարի անց նրան առավել ադեկվատ մեկը փոխարինի»,- արձագանքել է մյուսը:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարի հետ հադնիպման ժամանակ անդրադարձել են Ղրիմի թեմային և հարցրել ամերիկացիների կողմից թերակղզու ճանաչման հնարավորության մասին, ինչին ի պատասխան Թրամփը ասել է «կտեսնենք»:









































