Լոնդոնի Սուրբ Պետրոսի տաճարում սբ. Միխայիլի և սբ. Գեորգիի օրդենի 200-ամյակին նվիրված եկեղեցական տոնական ծիսակատարությանը ներկա է եղել նաև հայտնի դերասանուհի Անջելին Ջոլին՝ գրում է gogetnews.info-ն:

Բանն այն է, որ 2014թ. Ջոլին իր ակտիվ հումանիտար գործունեության համար արժանացել է օրդենի պատվավոր տիկնոջ կոչման: Պարգևը ստացել է անձամբ Եղիսաբեթ Երկրորդ թագուհուց:

Եկեղեցական ծիսակատարությանը Ջոլին չափազանց հմայիչ տեսք է ունեցել Ralph & Russo զգեստով, որը նրա ոճաբանները համալրել էին ոչ պակաս յուրօրինակ գլխարկով, ձեռնոցներով և կլետչով:







































