Անդրիաս Ղուկասյանի «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը դառնալու է «Հայաստանի կառուցողական կուսակցություն», որը մասնակցելու է գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին այսօր «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության՝ «Հայաստանի կառուցողական կուսակցության» հիմնադիր համագումարին հայտարարեց կուսակցության նախագահի հիմնական թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ում կուսակցության վարչությունը որպես ՀԿԿ-ի ղեկավար առաջադրելու է իր թեկնածությունը
Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ այսօր ստեղծված են պայմաններ, որպեսզի ձեռեներեցության իրավունքն այլևս գործի, բայց նաև՝ «միայն մասնավոր ներուժով հնարավոր չէ Հայասպանը դուրս բերել այնտեղից, որտեղ գտնվում է, այսինքն՝ պետությունը ևս իր դերը պետք է ունենա»,-ավելացրեց կուսակցության ապագա նախագահը:










































