«Մինեսոտա յունայթեդ» ամերիկյան ակումբի կիսապաշտպան Քոլին Մարտինը խոստովանել է, որ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունի։
Այս մասին նա հրապարակել է Twitter-ի իր օգտահաշվում։
Tonight my team, @MNUFC , is having their Pride night. It's an important night for me — I'll be announcing that I am an openly gay player in Major League Soccer. #soccerforall pic.twitter.com/cOJQXfrBiv
— Collin Martin (@martcw12) June 29, 2018
«Այսօր իմ թիմը՝ «Մինեսոտա յունայթեդ»-ը հպարտության երեկո է անցկացնում։ Ինձ համար դա կարևոր երեկո էր։ Առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարեցի MLS-ում խաղացող միասեռական լինելուս մասին»,-գրել է ֆուտբոլիստը։
Նա նշել է, որ լիգան և ակումբը ըմբռնումով են իրեն մոտեցել։
«MLS-ում բոլորը ինձ ըմբռնումով, բարությամբ ընդունեցին։ Դրա պատճառով ինձ համար շատ ավելի հեշտ դարձավ այդ քայլին դիմելը»,-եզրափակել է ֆուտբոլիստը։




































