Monday, 06 07 2026
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ

Վարդանին ամենավատ ձևով դատապարտեցին. Էպոսագետի կինը արդար որոշման հույս ունի

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Նախապես հայտարարվել էր, թե իբր Պ. Հայրիկյանի վրա 2 (երկու) անգամ կրակել են, և իբր նա 2 (երկու) վիրավորում է ստացել: Սակայն դատավարության ժամանակ դատախազ Ամիրզադյանը մեկ կրակոցը հանեց քրեական գործից: Իմ և իմ փաստաբանի հարցերի ճնշման տակ դատախազ Ամիրզադյանը չկարողացավ հիմնավորել, թե տուժող վկա Հայրիկյանը ինչպե՞ս կարող էր վիրավորում ստանալ աջ 4 և 5 կողոսկրերի արանքում, եթե Հայրիկյանի հագուստի վրա չկային փամփուշտի գնդակից (пуля) առաջացած անցքեր: Դատարանի դահլիճում մանրակրկիտ ուսումնասիրեցինք տուժող վկայի հագուստները, որոնք նա կրել էր կեղծ մահափորձի օրը. վերարկու, պիջակ, վերնաշապիկ և այլն։ Ոչ մտնող և ոչ էլ դուրս եկող անցքեր չկային:

Գտնված գնդակի (пуля) գլխիկի վրա փորձագիտական եզրակացությունը նույնպես նշում էր, որ չկան ո՛չ հագուստի նմուշների մանրաթելեր և ոչ էլ արյան, մաշկի կամ էլ հյուսվածքների ու մսի նմուշներ։ Եվ ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում»,- նշված է բաց նամակում։

Սեդրակյանի կինը՝ Ռուզաննա Ստեփանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ իրենք հույս ունեին, որ անդրադարձ կկատարվի իրենց գործին, բայց քանի որ չի եղել, որոշել են իրենք բաց նամակով դիմել վարչապետին։ Էպոսագետի կնոջ խոսքով՝ տեսնելով նոր Հայաստանում կայացվող արդար դատավճիռները՝ իրենց մեջ ևս հույս է արթնացել։

«Այն, ինչ ասված է բաց նամակում, այն ժամանակ էլ դատարանում ասվել է, բայց նախկին իշխանությունների օրոք, գիտեք, Վարդանն ինչպես էր քննադատում նրանց, և ինչպես էին տրամադրված դեպի Վարդանը, կայացվեց նման որոշում։ Ես վստահ եմ, որ ուրիշ մեկը եթե լիներ, այլ կերպ կլիներ։ Վարդանին ամենավատ ձևով դատապարտեցին, ամենավատ։ Նույնիսկ 2013-ին համաներում արեցին, բայց իր վրա չազդեց դա։ Հույս ունենք, որ այս ամենից ինչ-որ բան կստացվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ իր ամուսնու քրեական գործում շատ անհասկանալի կետեր կային, բայց հաշվի առնող չկար։ «Ո՞վ էր բանի տեղ դնում, կամ ո՞ւմ էր հետաքրքիր դա։ Մի «նառկամանի» ցուցմունքով մարդ դատել՝ էդպիսի բան որտե՞ղ եք տեսել։ Հետո էդ մարդն ասեց, որ իրենք որոշել էին հետո Վարդանից գումար կորզել, բայց դա էլ ոչ ոք չնայեց ու չանդրադարձավ։ Ես վստահ էի, որ նախորդ իշխանությունների ժամանակ ոչ մի բան չեմ կարողանա անել, որովհետև տեսնում էի՝ ինչպես էին մարդկանց վերաբերվում, ու ինչ դատավճիռներ էին կայացվում»,- շեշտեց Ռուզաննա Ստեփանյանը։

Կնոջ խոսքով՝ իրենք բոլոր հնարավոր ատյաններում բողոքարկել են գործը, և հիմա նոր ի հայտ եկած հանգամանք չկա, և չեն կարող բողոքարկել։ «Մեզ կարող են օգնել համաներումը կամ անձամբ Վարդանին ներում շնորհելը։ Ես չեմ կարծում, որ գործը նորից կվերանայեն։ Ի վերջո՝ անիմաստ 5 տարի է անցկացրել այնտեղ, երեխաներից հեռու, ընտանիքից հեռու, չգիտեմ։ Դա իր տեղը չէր»,- իր խոսքն ամփոփեց Վարդան Սեդրակյանի կինը։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ում դեմ, ըստ մեղադրանքի, մահափորձ է իրականացվել, կարծում է՝ Սեդրակյանը դժբախտ մարդ է, ամաչում է, որ մասնակից է մի գործողության, որից չի կարող ազատվել։ «Հուսահատական քայլեր է կատարում։ Պետք է ըմբռնումով մոտենալ։ Մարդն արել է մի բան, ինչպիսին Մխիթար սպարապետին սպանողներն արեցին։ Բայց իր մոտ չի ստացվել, որովհետև այդպես է պետք եղել Տիրոջը։ Բայց մարդը ուզում է ազատվել, ուզում է այդ բեռից ազատվել։ Պետք է հասկանալ, որ ջղաձիգ, հուսահատական քայլերը գալիս են իր վիճակից։ Երբ դուք ասում եք՝ մահափորձ չի եղել, այն դեպքում, երբ դրա բացահայտմանը և հետևանքների վերացմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ, ականատեսներ, նշանակում է՝ նաև խանգարված ես։ Եթե չի եղել այդպիսի բան, ու ես ասում եմ, որ եղել է, ուրեմն ես համաշխարհային մակարդակի դերասան եմ և ինձ հետ էլ տասնյակ լրագրողներ, ովքեր գալիս էին հիվանդանոց։ Նախագահական ընտրությունների ժամանակ ինչու կրակեցին, որովհետև տեսան՝ Հայրիկյանի ռեյտինգը բարձրանում է, կարող է ինչ-որ պահ գալ, որ հնարավոր չլինի կանգնեցնել։ Եվ դա կանխելու համար պետք էր մարդկանց ուշադրությունը շեղել»,- ասաց Հայրիկյանը և հրաժարվեց այլևս այս թեմայով խոսել։

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2013թ. հունվարի 31-ին: Այդ գործով էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2013 թվականի փետրվարի 18-ին առաջադրելով իր թեկնածությունը ՀՀ նախագահի կայանալիք ընտրություններում, քարոզարշավի ընթացքում իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին պատվիրել էր Պարույր Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: Դատարանը Վարդան Սեդրակյանին և Խաչատուր Պողոսյանին դատապարտեց 14 տարվա, իսկ Սամվել Հարությունյանին՝ 12 տարվա ազատազրկման։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում