Եվրոպա ժամանած ներգաղթյալները չպետք է ինքնուրույն բնակեցման երկիր ընտրեն։ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Փախստականներչը չպետք է որոշեն՝ որ երկրում բնակվել»,-ասել է նա։
Ներգաղթյալներին բնակեցման երկիր ընտրելն արգելելու առաջարկությամբ հանդես է եկել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը։
Հունիսի 29-ին տեղի է ունեցել ԵՄ երկրների գագաթնաժողովը։









































