Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ երկրների առաջնորդները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի, Ուկրաինայի և Մինսկի համաձայնագրերի վերաբերյալ շատ կարճատև քննակում է տեղի ունեցել, որը հանգեցրել է պատժամիջոցները ևս վեց ամսով երկարաձգելու քաղաքական որոշմանը»,-ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ դրանից հետո առաջիկա օրերին կամ շաբաթներին կսկսվի պատժամիջոցները պաշտոնապես երկարաձգելու ընթացակարգը։










































