Կլինեի՞ն արդյոք աղջիկներն այդպիսին, եթե չլիներ մայրը։ Ամեն օր Քարդաշյան քույրերը հիացնում են իրենց բազմամիլիոնանոց երկրպագուներին կատարյալ կազմվածքով, վառ կերպարներով և սեքսուալ լուսանկարներով։ Եվ նրանց 62-ամյա մայրն էլ հետ չի մնում գեղեցկուհի աղջիկներից։

Քրիս Ջեները շքեղ տեսք ունի իր տարիքի համար և ամեն անգամ հիացնում է երկրպագուներին իր ծաղկուն տեսքով։ Նա չի ամաչում լողազգեստով ցուցադրել կազմվածքը, հաճախ է նախընտրությունը տալիս վառ կերպարներին՝ կարմիր գորգին հայտնվելու համար և, ինչպես և իր աղջիկերը, հրաշալի սելֆիներ է կարողանում անել, որոնցից վերջինը հարյուր հազարավոր լայքեր է հավաքել։ Նկարում Քրիսը պարզապես հիասքանչ է։








































