ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ժամանել է Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքը, որտեղից կմեկնի մեքսիկացի ներգաղթյալների երեխաներին ապաստանող կենտրոն՝ գրում է Reuters-ը:
Այդ այցելությունը այս շաբաթվա մեջ երկրորդը կլինի: Լրատվամիջոցը նշում է, որ Մելանյա Թրամփը ճնշում է գործադրել ամուսնու վրա, որպեսզի վերջինս մեղմացնի իր գործունեությունը և հռետորաբանությունը ներգաղթյալների վերաբերմամբ:
«Նա շարունակում է կիսել ամուսնու հետ իր մտքերը ներգաղթյալների ընտանիքների վերամիավորման վերաբերյալ»,- ասել է առաջին տիկնոջ ներկայացուցիչը:










































