Momondo.ru-ի մասնագետները վերլուծել են տվյալները և պարզաբանել, թե 2018 Աշխարհի առաջնության ժամանակ երկրպագուներից ովքեր են հակված արտեկրում սիրավեպ սկսելու՝ գրում է lenta.ru-ն:

Սիրահետելուն ամենահակված երկրպագուները, պարզվել է, լեհերն են. տղամարդկանց 37 տոկոսը խոստովանել է, որ ծանոթացել և հարաբերություններ է սկսել արտերկրում: Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնում են բրազիլացի երկրպագուները (36 տոկոս), երրորդ տեղում արգենտինացիներին են (34 տոկոս):

Ամենապասիվը այդ հարցում ճապոնացիներն են (14 տոկոս) և հարավկորեացիները (10 տոկոս):








































