Ալլա Պուգաչովայի և Վլադիմիր Կուզմինի կրքոտ սիրավեպը երկու աստղերի կյանքում մնացել է որպես անմոռանալի դրվագ, թեպետ այդ ժամանակ Պուգաչովան ամուսնացած էր պրոդյուսեր Եվգենի Բոլդինի հետ՝ գրում է fabiosa.ru-ն:

Պուգաչովան անում էր գրեթե ամեն ինչ իր սիրելիի համար՝ նվերներ, համերգների կազմակերպում: Նրանց սիրավեպը, սակայն երկար չտևեց. երկու տարի անց Կուզմինը խոստովանեց Ալլային, որ սիրահարվել է ուրիշի:

Իսկ վերջերս նոր մանրամասներ են հայտնի դարձել. զույգին մոտ կանգնած աղբյուրները փաստել են, որ Կուզմինը դավաճանում էր Պուգաչովային, իսկ վերջինս շատ ծանր էր տանում այդ փաստը:

«Իմ բարեկամուհին, ով Պուգաչովայի մոտիկ ընկերուհին է, պատմել է, թե ինչպես էր լաց լինում Պուգաչովան, երբ Կուզմինը երկու տարվա սիրավեպից հետո հայտարարել էր, որ հեռանում է: Նա տառապում էր, որովհետև իսկապես սիրում էր այդ մարդուն»,- պատմել է Կուզմինի ընկերուհին՝ դերասանուհի Վիկտորյա Լազիչը:








































