Էպատաժային ամերիկյան ռեալիթի–աստղ Քիմ Քարդաշյանը մտադիր է հետագայում էլ զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ ամերիկուհի Էլիս Ջոնսոնի ազատումը, որը 1997 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման, ոգեշնչել է իրեն՝ աշխատանքը տվյալ ուղղությամբ շարունակելու համար։

«Ինձ համար դա երկարաժամկետ առաքելություն է։ Երբ ես սկսում էի, երբեք չէի էլ մտածում այն մասին, որ հիմա ես քաղաքականության մեջ եմ, ես պարզապես մտածում էի, որ օգնում եմ մարդկանց։ Ես գիտակցում էի, որ դրա համար ես ունեմ ինչ որ հնարավորություններ կամ ռեսուրսներ, ես դրանք օգտագործում էի և, ինչպես գիտեք, Էլիսի դեպքում դա օգնեց»,– մանրամասնել է Քիմը։
Բացի այդ աստղը նշել է, որ սա իր գործունեության միայն սկիզբն է։









































