Բրիտանացի դերասան Հյու Գրանտը բացատրել է, թե ինչու է որոշել ամուսնանալ 39-ամյա շվեդուհի Աննա Էբերստեյնի հետ, փոխանցում է Reuters-ը։
«Մենք երեք երեխա ունենք, մենք միասին ենք ապրում և ինձ դուր էր գալիս իմիգրացիայի հետ կապված պահը»,-ասել է Գրանտը։
Գրանտի և Էբերստեյնի նշանադրությունը տեղի է ունեցել անցյալ ամիս, Լոնդոնում։
Հարցազրույցներում դերասանը բազմիցս հայտարարել է, որ հարսանիքներին չի հավատում։ Նա նշել է, որ ավելի հաճախ է հարսանիքը «հիմարություն» համարում՝ ճիշտ այնպես, ինչպես իր կինը։ Սակայն Գրանտն ընդգծել է նաև, որ հարսանիքը կարող է լինել «լավը» և «հարմարավետ»։












































