Thursday, 02 07 2026
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը

Քաղաքական կամքի կրողը Փաշինյանն է, բայց օրվա հերոս է դառնում ԱԱԾ-ն

Քաղաքական ուժերի այն դասավորությունը, որն առկա է, արդյո՞ք հնարավորություն է տալիս արդար մրցակցային քաղաքական պայքար ծավալել: Անդրադառնալով այս հարցին՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում քաղաքագետ Անուշ Սեդրակյանը նշեց. «Հիմա է եկել արդար մրցակցային պայքարի ժամանակը, որտեղ ցավոք դեռ չեն բախվելու գաղափարական տեսլականները այն պարզ պատճառով, որ գաղափարական տեսլականներ չկան»:

Սեդրակյանի դիտարկմամբ՝ Հայաստանում այժմ պայքարը «լավ» և «վատ» տղերքի միջև է. «Այս ընտրություններում կանգնելու են «լավ տղերքը», որ արել են շատ լավ բաներ, և «վատ տղերքը», որ արել են շատ վատ բաներ. այդ սահմանազատումն է աշխատելու: «Լավ տղերք» ասելով՝ նկատի ունեմ Փաշինյանին և իր թիմը, «վատ տղերք» ասելով՝ հանրապետականներին: «Վատ տղաներ» հասկացության տակ պետք է ներառենք նաև բոլոր այն կուսակցություններին, որոնք մասնակցել են Հայաստանի կրիմինալ կոռուպցիոն բուրգի ստեղծմանը:
Այն քաղաքական ուժերը, ովքեր Հայաստանում մասնակցել են հանցավոր իշխանության գործունեությանը, որը բերել է ապօրինի հարստացմանը կոռուպցիայի և կրիմինալիզացիայի թեժացմանը, իրավունք ունեն մասնակցելու քաղաքական պայքարին, բայց պետք է արժանի որակում ստանան: Նախ պետք է մաքրագործում: «Վատ տղերքը»՝ ՀՀԿ-ն ընտրական պայքարում ինչքան էլ իրեն ընդդիմություն հայտարարի, չի ստացվելու»:

Քաղաքագետն անդրադառնալով վերջին շրջանի աղմկահարույց բացահայտումներին, նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իրականացրեց հեղափոխությունը, բայց կուռքը ԱԱԾ-ն է: Նրա խոսքով՝ քաղաքական կամքի կրողը Փաշինյանն է, բայց օրվա հերոս է դառնում ԱԱԾ-ն:

Անուշ Սեդրակայնը նաև նշեց, որ Ռուսաստանին հետաքրքրում է միայն Հայաստանի լոյալությունը: Անդրադառնալով ռուսահայ քրեաօլիգարխիային և դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանը հրաժարվել է կուսակցության փոխնախագահի պաշտոնից՝ մնալով ՀՀԿ անդամ, Սեդրակյանը նշեց. «Ռուսահայ քրեաօլիգարխիան մեկ անգամ պարտվել է Սերժ Սարգսյանին՝ առանց հանրային աջակցության, երկրորդ անգամ՝ արդեն հանրային աջակցությամբ կպարտվի Նիկոլ Փաշինյանին: Ընտրակաշառքը պետք է բացառվի…»: Քաղաքագետի դիտարկմամբ՝ ընտրապայքարի մասնակիցների համար շատ դժվար է լինելու ապացուցել, որ իրենք Նիկոլ Փաշինյանից լավ տղա են:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում