Փոփ–արքա Մայքլ Ջեքսոնի հայրը՝ Ջո Ջեքսոնը մահացել է 90 տարեկանում։ Ինչպես հաղորդում է TMZ–ը, հղում անելով սեփական աղբյուրին, նա մահացել է Լոս Անջելեսում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Ջեքսոնին հոսպիտալացրել են։ Նրա մոտ ենթաստամոքսային քաղցկեղի չորրորդ փուլ էր ախտորոշվել։ Ավելին, նախօրեին երաժշտական մենեջերի երեխաները պատմել են, որ 89-ամյա ամերիկացին մահամերձ է, իսկ ինքը՝ Ջոն, սոցցանցում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր, որ ինքը զգում է մոտալուտ մահը։

Ջո Ջեքսոնը Jackson Five խմբի պրոդյուսերն էր և Ivory Tower International Record–ի ղեկավարը։ Նա նաև իր որդու՝ Մայքլի անձնական պրոդյուսերն էր։








































