ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բանավոր ուղերձ է հղել: Այդ մասին, ինչպես հաղորդում է TASS-ը, չորեքշաբթի` հունիսի 27-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մեր նախագահը Ջոն Բոլթոնին մի քանի մտքեր է շարադրել, որոնք նախատեսված են բացառապես Թրամփին փոխանցելու համար: Զրույցը բանակցությունների բնույթ է ունեցել, գրավոր ոչինչ չի փոխանցվել»,- ասել է Ուշակովը:
Պուտինը և Բոլթոնը քննարկել են նաև երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման մանրամասները: «Թե մեզ և թե ամերիկյան կողմի համար ընտրվել է շատ հարմար տեղ: Դա երրորդ կողմն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ առաջիկա գագաթնաժողովի մանրամասները կհրապարակվեն հունիսի 28-ին: «Կարծում եմ՝ դա կլինի ամռան ամենանշանակալից իրադարձությունը»,- ասել է Ուշակովը:









































