Xiaomi-ն բջջային սարքերի համար պարագաների պորտֆելը համալրել է մինչև 6 դյույմ անկյունագծային էկրանով սմարթֆոնների համար նախատեսված ունիվերսալ անջրանցիկ պատյանով: Այն արժե ընդամենը 5 դոլար՝ գրում է hronika.info-ն:
Պատյանը համալրված է վզին ամրացվող լարով, դիմային մասը թափանցիկ է, թափանցիկ է նաև հակառակ կողմի տեսախցիկի ներքևի հատվածը:
Հայտարարվել է, որ սենսորային էկրանի աշխատանքի հետ կապված խնդիրներ չեն լինի, նույնիսկ եթե սմարթփոնը ամբողջովին ընկղմված լինի ջրի մեջ:









































