30-ամյա ամերիկյան plus-size մոդելի սեփական ապրանքանշանի ներքնազգեստով կրքոտ նկարները հայտնվել են միանգամից մի քանի «ինստագրամներում»։

Էշլին կարմիր ժանյակավոր ներքնազգեստով կրքոտ լուսանկար է հրապարակել, որը գայթակղիչ ձևով գրկում է նրա մարմինը։

Նկարահանումներին ներկա է եղել նաև նրա ոճաբանը՝ Քերի Տաուբենը, որը նույնպես հրապարակել է Էշլիի նկարները և նրանցից մեկի տակ գրել է. «Եվս մեկ օր փոքրիկիս հետ»։

Addition Elle ընկերության հետ համագործակցության շրջանակներում Էշլին ներքնազգեստի իր շարքն է թողարկում։ Էշլիի լուսանկարները հայտնվել են նաև այս ֆիրմայի Instagram-ում՝ հայտարարելով սպասվող նոր հավաքածուի մասին։

Instagram-ը կարծես թե սիրում է այս մոդելին։ Նա արդեն յոթ միլիոն բաժանորդ ունի, որոնք հիանում են Էշլիով։









































