Պաշտոնական ճամփորդությունների ժամանակ նորապսակներ արքայազն Հարիին և Մեգան Մարքլին արգելել են ուտել ուտեստներ, որոնց բաղադրության մեջ սխտոր կա, փոխանցում է Food&Wine պարբերականը։
Այս մասին հայտնել է արքայական խոհարարը՝ ընդգծելով, որ Նորին մեծություն Եղիսաբեթը վաղուց սխտոր տանել չի կարողանում։
«Մենք երբեք չենք կարող սխտորով կամ սոխի մեծ քանակությամբ որևէ ուտեստ պատրաստել։ Թագուհու ճաշացանկում երբեք սխտոր չի եղել»,-ասել է շեֆ խոհարար Դարեն Մաքգրեդին։
Իսկ Սասեքսի դքսուհու սիրելի ուտեստներից է «հավով պատրաստված ֆիլիպինյան ադոբոն», որը մեծ քանակությամբ սխտոր է պարունակում։ Նշվում է, որ ճամփորդությունների ժամանակ նա ստիպված է հրաժարվել սիրելի ուտելիքից։







































