Թուրքմենստանում ավարտվել են պատմության մեջ առաջին երկկուսակցական ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մեջբերելով՝ այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ընտրատարածքները փակվել են ժամը 19-ին: Դրանց փակման պահին քվեարկել էին ընտրողների 91,3 %-ը՝ ավելի քան 2 միլիոն 796 հազար մարդ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված եղել են ընդամենը 3 միլիոն 63 հազար ընտրողներ:
Թուրքմենստանում տեղական ժամանակով ժամը 7-ին բացվել են ընտրական բոլոր 2446 ընտրատարածքները, որտեղ ընտրվել են մեջլիսի պատգամավորները: