ԱՄՆ–ի սննդամթերքի և դեղերի վերահսկողության վարչությունը առաջին անգամ հավանություն է տվել մարիխուանայի հիմքի վրա պատրաստված դեղամիջոցին,– հաղորդում է Associated Press գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ դեղամիջոցը նախատեսված է էպիլեպսիայի երկու տեսակների բուժման համար, որոնք սովորաբար սկսում են զարգանալ հիվանդների մոտ երկու տարեկանից սկսած։

«Էպիդոլեկս» դեղը նախատեսված է Դրավեի համախտանիշով (մանկական էնցեֆալոպատիայի ծանր տեսակ) և Լենոքս–Գաստոյի ի ծնե համախտանիշով (մանկական էպիլեպսիայի տեսակ) հիվանդների համար։ Այն ելակի համով օշարակ է, նրա հիմնական բաղադրիչը կանաբիդիոլ նյութի մաքրված տեսակն է, որը մտնում է կանեփի բաղադրության մեջ։
Դեղը փորձարկել են 500 կամավորների վրա, սակայն գիտնականները դեռևս չեն հասկանում, թե ինչպես է այդ նյութը էպիլեպսիայի որոշ տեսակների դեպքում նվազեցնում ցնցումների ուժգնությունը։
![]()
Հարկ է նշել, որ Կանաբիդիոլը թմրանյութային արբեցածություն չի առաջացնում, այդ պատճառով էլ տարբերվում է բժշկական մարիխուանայից։






































