Tuesday, 23 06 2026
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»

Ռուսաստանի խոշոր պարտությունը Հայաստանում

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հեռանում է Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ Այդ տեղեկությունը հաստատել է ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Հաստատել է, առանց որևէ պատճառ մատնանշելու։ Չէր էլ կարող, որովհետև կուսակցությանն անդամագրվում ու կուսակցությունից հեռանում են քաղաքական պատճառներով։ Բայց Կարեն Կարապետյանի դեպքում նման պատճառներ չեն եղել ոչ անդամագրվելիս, չեն կարող լինել նաև հեռանալիս։ Կարեն Կարապետյանը եղել է Հայաստանի պետական կառավարման համակարգ իջեցված ռուսական «դեսանտ», իսկ այդպիսիք ունենում են ոչ թե քաղաքական դրդապատճառներ, այլ հանձնարարություններ։ Դրանք Կարեն Կարապետյանը չի կատարել, ուստի հեռանում է կամ հետ է կանչվում։ Իսկ հանձնարարությունը շատ հստակ էր՝ Հայաստանում վերցնել իշխանությունը։ Վերցնել ու դարձնել ռուսական անվերապահ ազդեցության գրասենյակ։ Ինչպես վարվել էր գազի գրասենյակի դեպքում՝ ի դեմս «Գազպրոմ-Արմենիա»-ի վերածված «ՀայՌուսգազարդ»-ի։ Կարեն Կարապետյանի առաքելությունը Հայաստանի քաղաքական վերնախավում շատ պարզ էր, նույնքան պարզ էին նաև Սերժ Սարգսյանի քայլերը նրա վարչապետության շրջանում։ Սերժ Սարգսյանը, հանուն արդարության պետք է նշել, փորձում էր դիմադրել Կարեն Կարապետյանի միջոցով իրականացվող ռուսական էքսպանսիային՝ հասկանալի է՝ առաջին հերթին սեփական իշխանության պահպանման նպատակով, որը սակայն այդ փուլում իդենտիկ էր պետության շահին։

Կարեն Կարապետյանի ռուսական պլանը ձախողվեց ու նա հեռանում է։ Կան տեսակետներ, որ նա կարող է որոշ ժամանակ հետո մաս կազմել ռուսահայկական օլիգարխիայի կողմից Հայաստանում ձևավորվելիք քաղաքական բևեռին։ Բայց եթե անգամ դա տեղի ունենա, միևնույն է, Կարեն Կարապետյանի հեռացումը Ռուսաստանի պարտությունն է Հայաստանում, Հայաստանը վերջնականապես վասալացնելու ռուսական քաղաքականության պարտությունն է։ Ու ընդդիմադիր դաշտում Կարեն Կարապետյանը որևէ հաջողության չի կարող հասնել։ Ինչպես որ չի կարող հաջողության հասնել ռուսահայկական օլիգարխիան՝ ընդհանուր առմամբ։ Քանի որ նոր Հայաստանի իրողություններում փողը այլևս հուսանք դադարելու է ընտրական գործոն լինել։ Իսկ Կարեն Կարապետյանը, բացի փողից ու էլիտար զգեստապահարանը ցուցադրելու կարողությունից, որևէ այլ քաղաքական կապիտալ չունի։ Հասարակությունը կշտացել է նրա բազմագույն ժիլետներից, իսկ փողն այլևս նա օգտագործել չի կարող։ Հետևաբար, կլինի Կարեն Կարապետյանը ընդդիմադիր բևեռում թե ոչ, նա չի կարող էական ազդեցություն ունենալ իրերի դրության ու ընթացքի վրա։

Կարեն Կարապետյանը, նրա տեսակը մի ամբողջ շերտի խորհրդանիշ է։ Այն շերտի խորհրդանիշը, որի համար Հայաստանը ոչ միայն ու ոչ այնքան հայրենիք է, որքան կեղտոտ փողերը լվանալու տարածք, որքան արտերկրում աշխատած միլիոնները ներդնելով դրսի, առաջին հերթին՝ Ռուսաստանի շահերը սպասարկելու միջոցով հարստությունն ավելացնելու աղբյուր։ Այդ շերտը Հայաստանում ունեցած ազդեցությունը վաճառում էր ռուսական իսթեբլիշմենթին՝ Ռուսաստանում բիզնես քվոտաներ ստանալու, կոռուպցիոն սխեմաներից օգտվելու համար։ Կարեն Կարապետյանի հեռացումը Հայաստանից նաև այդ շերտի հեռացմանն է նպաստելու։ Ի դեպ, զարմանալի պատահականությամբ, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի՝ ազգությամբ հայ բազմաթիվ գործարարների ու նրանց հետ քննարկել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավարությունները։ Շերտը, որի ներկայացուցիչների հետ հանդիպել է Փաշինյանը, օրգանապես տարբեր է մինչև այսօր Հայաստանում գաստարբայտերություն անող ռուսահայ օլիխարխների շերտից։ Փաշինյանի հետ հանդիպած հայազգի գործարարները ավելի շատ միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, ռուսական պետական ազդեցությունից դուրս գործարարներ, որոնց ներգրավվումը Հայաստանի բիզնես կյանքում ունենալու է միայն դրական և ամենևին ոչ քաղաքական ազդեցություն։

Կարեն Կարապետյանի հեռացումը Հայաստանից ոչ միայն ռուսահայկական օլիգարխիայի հեռացման մեկնարկն է լինելու, այլ նաև հայկական ազգանուններով ռուսական շահեր սպասարկողների, բոլոր նրանց, ովքեր օգտագործելով իրենց ծագումը, ամենաստոր միջոցներով անցած քսան տարիներին մանիպուլացրել են հանրային գիտակցությունն ու միտքը՝ Ռուսաստանի անփոխարինելիության թեզը տարածելով։

2003 թվականին Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գրիզլովը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է տարածաշրջանում։ Դրան հաջորդած տարիների Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին այդ թեզը կյանքի կոչելու համար։ Կարեն Կարապետյանը ֆորպոստի վերջին պահապանն էր, որը, բարեբախտաբար, ձախողվեց և հեռանում է՝ իր հետ տանելով Հայաստանը ռուսական գուբերնիայի վերածելու բոլոր պետականակործան ծրագրերը։

Հասկանալի է՝ Ռուսաստանը, պարտություն կրելով Հայաստանի վասալացման պարտիայում, չի հանձնվելու և փորձելու է ռևանշի հասնել ոչ իշխանական, պսևդոընդդիմադիր կառույցներում սեփական կադրերին ներդնելու միջոցով։ Բայց կրկնում ենք, անգամ դրանցում հաջողության կարող են հասնել գոնե քաղաքական տեքստին տիրապետողները, իսկ Կարեն Կարապետյանը վարչապետության մոտ երկու տարիներին հետևողականորեն իրեն տարանջատեց քաղաքականությունից, նա այդպես էլ չկարողացավ վեր բարձրանալ օտարահունչ տերմինների օգտագործումը որպես կայացած մենեջերություն ներկայացնելու էժան տեխնոլոգիայից։ Նա եկավ այդ տեխնոլոգիայով և հեռանում է դրանով։

Անգամ այսօր դժվար է միանշանակ ասել՝ ո՞րն էր Կարեն Կարապետյանի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու պատճառը՝ նա պարտադրվե՞ց Ռուսաստանի կողմից, թե՞ Սերժ Սարգսյանը նրան նշանակելով փորձեց բազմաքայլ կոմբինացիա կատարել՝ մի կողմից լիցքաթափելով ներքին դժգոհությունները, մյուս կողմից՝ հաճոյանալով Կրեմլին։ Անկախ այդ դրդապատճառներից, սակայն, միանշանակ է, որ Կարեն Կարապետյանի «պրոյեկտը» տապալվեց։ Տապալվեց ի վնաս Ռուսաստանի, նաև ի վնաս Սերժ Սարգսյանի, բայց ի շահ Հայաստանի Հանրապետության, ՀՀ ինքնիշխանության ու անկախության։ Կարեն Կարապետյանը, բարեբախտաբար, չկատարեց իր վրա դրված առաքելությունը և հեռանում է։ Նրա հետ հեռանում է նաև հասարակությանը կեղծ տեսարաններով ու անբովանդակ բովանդակությամբ մոլորեցնելու երկամյա քաղաքականությունը։ Մնում է՝ Ռուսաստանում հասկանան, որ անցել են նաև Հայաստանում դեսանտային քաղաքականությամբ հարցեր լուծելու ժամանակները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում