Հաքերներին հաջողվել է պոռնոգրաֆիկ պատկերներ տեղադրել Super Mario Odyssey խաղի մեջ: Այդ մասին տեղեկացրել է Reddit իմիջբորդի այցելուն՝ գրում է lenta.ru-ն:
Խոսքը օգտատերերի լուսանկարների մասին է, որոնք հասանելի են Luigi-ի Balloon World անվամբ խաղի առցանց ռեժիմով: Այնտեղ ցանցահենները ստանդարտ պատկերները փոխարինում են պոռնոգրաֆիկ պատկերներով:

Դա անելու համար նրանք օգտագործում են DevMenu ներդիրը:
Արդյունքում Mario-ի աշխարհի կերպարների փոխարեն օգտատերերը կարող են բախվել անբարո լուսանկարների:







































