Ամուսնու հետ սկանդալից մի քանի ամիս անց Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քլոեն որոշել է խախտել լռությունը և պատասխանել երկրպագուներին քննադատությանը՝ կապված դավաճան ամուսնու՝ Տրիստան Թոմփսոնի հետ իր մնալու որոշման հետ։

Քլոեի Twitter-ի էջում նրա երկրպագուհիներից մեկը գրել է. «Ես հիանում եմ Քարդաշյանների ընտանիքով, բայց ես այնքան հիասթափված են Քլոեի որոշումից՝ մնալ դավաճան Տրիստանի հետ։ Նա կոչ է անում կանանց, որ նրանք իմանան իրենց արժեքը և թողնեն նման ամուսիններին, իսկ երբ եկավ գործելու ժամանակը, նա կեղծավորություն է անում»,– գրել է Queen Persia օգտատերը։

33-ամյա Քարդաշյանը անմիջապես պատասխանել է. «Այնքան էլ այդպես չէ, Queen Persia։ Դուք չգիտեք, թե ինչ է տեղի ունենում մեր ընտանիքում և, թե որքան ուժ է մեզ անհրաժեշտ վերականգնվելու և միասին կյանքը շարունակելու համար։ Ես հպարտանում եմ իմ ուժով։ Ես գնահատում եմ ձեր կարծիքը»,– պատասխանել է Քլոեն։







































