ՏԻՄ օրենքի 40-րդ հոդվածը հստակորեն կարգավորում է Երեւանի քաղաքապետին անվստահության հայտնելու գործընթացը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության առաջարկին՝ օրակարգում ներառել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի եւ ավագանին ցրելու հարար:
«Օրենքի կարգավորմամբ, ավագանու անդամների 1/3-ի նախաձեռնությամբ նախապատրաստվում է որոշման նախագիծ, որը եռօրյա ժամկետում պետք է դրվի քվեարկության: Օրենսդրորեն այս հարցը կարգավորված է եւ չի տեղավորվում այսօրվա օրակարգի տրամաբանության մեջ»,-հայտարարեց Կամո Արեյանը:










































