Ավստրիայում համասեռամոլ կարապների զույգին այլ ջրամբար են տեղափոխելու՝ լողացողների և անցորդների վրա մշտական հարձակումների պատճառով։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Գրունդլզեե լճի վրա ապրող կարապները հարձակվում են բոլորի վրա, ով, իրենց կարծիքով, ցանկանում է քանդել իրենց բույնը։ Փորձագետները գտնում են, որ թռչունները դրանում գտնվող պլաստիկե բաժակները որպես ձու են ընդունում և պաշտպանում են իրենց սերունդը։

Գյուղի ղեկավար Ֆրանց Շթայնեգերը որոշել է կարապներին վայրի կենդանիների կացարան տեղափոխել, չնայած, որ թռչունների վարքով զբաղվող մասնագետները խորհուրդ են տվել նրան սպանել կարապներին։
Կարապներին բռնել են և շուտով Տիրոլ են ուղարկելու։ Հայտնի չէ, թե արդյո՞ք նրանց հետ միասին կտեղափոխեն նաև նրանց բաժակներով բույնը։








































