Բիզնես օմբուդսմենից հետո Վրաստանում կհայտնվի սպառողների օմբուդսմեն, որի գործառույթների մեջ կմտնի երկրում սպառողների պաշտպանությունը: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», այս մասին հայտարարել է Սպառողների ֆեդերացիայի ղեկավար Մադոննա Կոիձեն:
Նոր ինստիտուտի սահմանումը նախատեսված է օրենքի նախագծով, որը մշակվել է եվրաինտեգրման և ոչ կառավարական սեկտորի կոմիտեի կողմից:
Կոիձեի խոսքերով` օմբուդսմենը կնշանակվի 4-5 տարի ժամկետով, և սպառողները հնարավորություն կունենան դիմել նրան արտադրանքի որակի և ծառայությունների հանդեպ պահանջների դեպքում: