Գերմանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման նախկին ղեկավար Ուսամա բեն Լադենի թիկնապահ Սամի Ա-ին՝ գրում է Bild թերթը:

41-ամյա թունիսցին 2005թ.-ից ի վեր բնակվել է Գերմանիայի Բոխում քաղաքում: Այժմ նա կարող է արտաքսվել Թունիս:

Դեռ ապրիլ ամսին Հյուսիսային Ռեյնի շրջանի իշխանությունները նրան ներառել են վտանգավոր դեմքերի ցուցակում:









































