Monday, 29 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով

Պետական շա՞հ, թե՞ կախվածություն. Հայաստանը ՄԱԿ-ում շարունակում է քվեարկել Ռուսաստանի հետ

Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին, որը Ռուսաստանին կոչ է անում դուրս հանել իր զորքերը Մերձդնեստրից: Բանաձևն ընդունվել է հունիսի 22-ին՝ 64 կողմ, 15 դեմ, 83 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հայաստանը 15 երկրներից մեկն է եղել, որ դեմ է քվեարկել Ռուսաստանին Մոլդովայի անջատողական շրջանից զորքերը «առանց նախապայմանների և անհապաղ» դուրս հանելու կոչ անող բանաձևին: Դեմ քվեարկած երկրների թվում են նաև Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը, Սիրիան և Հյուսիսային Կորեան:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը 2014 թվականից զբաղեցնում էր Հայաստանի արտաքին գործերի ներկայիս նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ Զոհրաբ Մնացականյանի փոխարեն նշանակում չկա, այն կլինի նախագահի հրամանագրով և կհանրայնացվի. «Բայց ունենք փոխդեսպան՝ Մհեր Մարգարյան, որն իրականացնում է գործերի հավատարմատարի պարտականությունները»։

Մեր այն դիտարկմանը, թե այս քվեարկությունը Մարգարյա՞նն է կատարել, Բալայանը պարզաբանեց. «Ես չէի անձնավորի՝ երկիրն է քվեարկել, ոչ թե անձը»։ Հարցին՝ ինչո՞վ է բացատրվում քվեարկությունը, Տիգրան Բալայանը պատասխանեց. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի քվեարկությունը մեր արտաքին քաղաքականության շարունակականության և հետևողականության դրսևորումներից մեկն է: Հայաստանը շարունակում է առաջնորդվել այն համոզվածությամբ, որ ինչպես այլ հակամարտությունների, այնպես էլ Մերձդնեստրյան հիմնահարցի պարագայում հանգուցալուծմանն ուղղված ջանքերը պետք է ընթանան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնեցված բանակցային ձևաչափում:

Նման ձևաչափերը, որպես կանոն, ոչ միայն ունեն միջազգային հանրության համապատասխան մանդատը և վայելում են հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը, այլ դրանք նաև համապատասխան փորձ ու հմտություններ ունեն կոնկրետ հիմնահարցերի կարգավորման առանցքում»։

Տիգրան Բալայանի խոսքով՝ Հայաստանը այս նույն սկզբունքային դիրքորոշումն է որդեգրել նաև մեզ համար մեծ կարևորություն ներկայացնող այնպիսի հարցում, ինչպիսինն է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը. «Սա նշանակում է, որ Հայաստանը երկակի չափանիշներ չի կիրառում, վարում է վստահելի ու կանխատեսելի արտաքին քաղաքականություն»։

Մինչդեռ ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է՝ փաստորեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, և ըստ քաղաքագետի՝ զարմանալ պետք չէ, որովհետև նոր իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում փոփոխություն չի լինելու: «Այս քվեարկությունը եկավ ապացուցելու հենց այդ մոտեցումը։ Մինչ այս քվեարկությունը բոլոր պաշտոնական հայտարարությունները հենց սա էին վկայում։ Հայտարարել են՝ հիմա էլ գործով ցույց տվեցին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Մանվել Սարգսյանը շարունակում է. «Սա փաստորեն ցույց է տալիս, որ Հայաստանը նույն կախյալ վիճակում է։ Հայաստանը կոչվում է սուվերեն երկիր, բայց իրականության մեջ պատկերն այլ է»։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը հակադարձում է՝ հին ու նոր իշխանության խնդիր դնելը ճիշտ չէ, Հայաստանը քվեարկում է՝ ելնելով իր շահերից. «Եթե նախկինում էլ, հիմա էլ գալիս է բանաձև, որտեղ բանակցային գործընթացներում մեր սեփական շահերին կան հակասող երևույթներ, ի՞նչ կապ ունի՝ Հայաստանում նո՞ր, թե՞ հին իշխանություն է, դա մեր երկրին է վնասում։ Մոլդովան իր քաղաքականությունը չի փոխել, եկեք ետ գնանք նայենք 2008 թվականի քվեարկությունը, երբ Ադրբեջանը Հայաստանի դեմ բանաձև էր ներկայացրել, Մոլդովան իրեն զո՞ւսպ էր պահել, թե՞ մեր դեմ էր քվեարկել»։

Պողոսյանը շարունակում է. «Մենք չենք ցանկանում մեկ անգամ հավատքով լցվել դեպի մեր պետական ինստիտուտները ու հասկանալ, որ ԱԳՆ-ում բոլոր խնդիրներն ու հետևանքները հաշվարկվում են։ Նախկինում ասում էինք՝ իշխանությունները վատն էին, հիմա իշխանությունները վստահություն ունեն՝ ինչո՞ւ ենք մեղադրում։ Ամեն անգամ առիթ ունեցել եմ այս մասին խոսելու՝ լինելով ԱԺ պատգամավոր, նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ. և՛ Ուկրաինայի, և՛ Սիրիայի հետ կապված Հայաստանը միշտ առաջնորդվում է սեփական շահերով։

Մարդիկ առանց խորանալու ընկել են մոդայիկ երևույթների հետևից, բայց չէ՞ որ մեր դիվանագետները ավելի լավ են տիրապետում խնդրին»։

Մեր զրուցակիցը նշում է՝ այսօրվա դրությամբ կա վստահություն ԱԳՆ-ի նկատմամբ, և քննադատելուց առաջ պետք է դիտարկենք, թե որն է մեր երկրի շահը: «Չմոռանանք, որ սա այն նույն իշխանությունն է, որ խոսում է Ռուսաստանի հետ հարաբերություններում սուվերենության մասին, դրանից հետո այսպես է քվեարկում՝ ուրեմն կան երևույթներ, որ մեր շահերից են բխում: Եկեք այսօրվա դրությամբ վստահենք ու մոդայի հետևից չընկնենք, Մոլդովայի շահը մեր շահից վեր չդասենք՝ Հայաստանը պետք է առաջնոդվի միայն ու միայն սեփական շահերով»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում